Հարգելի գործընկեր,
Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ Գալաքսի գրուփի հաղորդակցության բաժնի կողմից լրատվամիջոցներին է ուղարկվել հաղորդագրություն, որով իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց, իբր ապրիլի 14-ին տնօրենների խորհուրդը նշանակել է Ucom ընկերության նոր տնօրեն:
Հայտնում ենք հանրությանը, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն և ներկայացնում ենք պետ. ռեգիստրի վկայականից քաղվածքը 2020թ․ ապրիլի 16-ի ժամը 18.00 դրությամբ:
Հայտնում ենք նաև, որ միայն Հայկ Եսայանի խնդրանքով են ազատման դիմում գրած բոլոր 865 աշխատակիցները շարունակում ապահովել կազմակերպության բնականոն աշխատանքը: Ուստի նման հայտարարությունները ավելորդ լարվածություն և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում կազմակերպության ներսում: Հորդորում ենք չտրվել նման գործելաոճին և շարունակել բանակցային գործընթացը, որի մասին հայտարարել ենք:
Կարդացեք նաև
Նշենք, որ արդեն երկու օր է Ucom ընկերության և բոլոր բաժնետերերի շահերը ներկայացնող իրավաբանները համատեղ աշխատում են ձեռքբերված պայմանավորվածությունները ամրագրող փաստաթղթի վրա:
«Յուքոմ» ՓԲԸ