«Մեկ առողջության» առաջնորդ Գրիգոր Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց կորոնավիրուսի հետ կապված հարցադրումների մասին: «Ի՞նչ է կատարվում մեր մոտ այսօր: Մարդիկ պետական մակարդակով հայտարարություններ են անում, որոնք հակասում են միմյանց: Օրինակ, հայտարարում են, թե դիակների մեջ վիրուսը չի ապրում, վիրուսին հարկավոր է կենդանի օրգանիզմ, կենդանի բջիջ: Բայց դրա հետ մեկտեղ հայտարարում են նաեւ, որ արգելում են այդ պատճառով մահացածներին դիահերձել: Հարց. եթե վիրուսը մահացած օրգանիզմում չի ապրում, ինչո՞ւ եք հայտարարում, թե մենք պետք է մտածենք հերձում կատարող մեր բժիշկների առողջության մասին: Սա արդեն իսկ հակասություն է, մանավանդ, որ առողջապահության ազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նման սահմանափակում չմտցնել: Այսինքն, այս դեպքում մենք հերձումը համարում ենք պարտադիր, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչի՞ց է վախճանվել հիվանդը, ո՞ր հիվանդությունից: Ստացվում է մի մեխանիզմ, որը 90-ականների սկզբներին շատ կհավանեին: Այսինքն, բոլոր հայտնի սպանությունները կվերագրեին կորոնավիրուսին:
Ամենահետաքրքիրն այսօր այն է, որ այս կորոնավիրուսային ինֆեկցիան մի շարք դիմակներ պատռեց: Առաջին. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլոր անհայտ մահերի դեպքերում կասկածել կորոնավիրուս: Բայց չկա հաստատված կորոնավիրուսի դեպք, որը պարտադիր է: Կա կասկածելի դեպք, հնարավոր դեպք, բայց թե ինչ է նշանակում հաստատված դեպք, չկա: Այսինքն, մահվան ցանկացած դեպք կարող են վերագրել կորոնավիրուսին: Հետեւաբար, մենք խիստ կասկածներ ունենք, որ համաշխարհային մակարդակով մահվան թվերը արհեստականորեն ուռճացվում են որոշակի շահեր հետապնդելով»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ