Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Արարատի մարզպետարանի էջում նշվել է. «Նորից ու նորից հորդորում և խնդրում ենք լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»։
Իսկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Հարգելի լրագրողներ և մեզ զանգահարող քաղաքացիներ, հավատարիմ մնալով բաց և թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` ևս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։
Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։
Կարդացեք նաև
Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։
Հիշեցնեմ, որ վերոնշյալ համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59»։