ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրինագիծը, որով սահմանվում է՝ վարկ ստացող անձը բանկի հետ պայմանագիրը կնքելիս պետք է ձեռագրով վերահաստատի վարկի իրական տոկոսադրույքը, այսինքն՝ գրի, որ տեղյակ է, թե որքան տոկոս է վճարելու:
«Սա հավելյալ ազդակ է, որ անձը հասկանա, թե իրականում որքան տոկոսադրույք է ստանձնում»,-նշեց պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Հավելենք, որ օրինագիծը վերաբերում է մինչեւ 300 000 դրամ վարկերին. ֆինանսական կազմակերպություններն այս օրինագծով պարտավորվում են կատարել անձի վարկունակության լրացուցիչ վերլուծություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ