Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Գրիգորյան. «Կորոնավիրուսը կարող է երկրորդական, խթանիչի դեր խաղալ, որ այլ ինֆեկցիաները անեն իրենց սեւ գործը»

Ապրիլ 16,2020 17:54

«Սկզբնական շրջանում քանի որ հիվանդությունը անհայտ էր, հիվանդության մասին տվյալներ չկային, ցանկացած մասնագետ պարտավոր էր բոլոր հնարավոր պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցները ձեռնարկել, ինչը մենք Հայաստանում չտեսանք: Մարդիկ անպատասխանատու հայտարարություններ էին անում, որից հետո այդ անպատասխանատու հայտարարությունները մերժում են եւ հայտարարում, թե որեւէ խնդիր չունեն այդ անպատասխանատու հայտարարությունները մերժելու մեջ: Դա պատիվ չի բերում»,-այսօր «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսում հայտարարեց «Մեկ առողջություն կոալիցիայի» առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը եւ շարունակեց. «Այն բոլոր հարցերը, որ այսօր ծագում են մեր ազգաբնակչության մեջ, մասնավորապես, որ այդ վիրուսը չկա եւ դա սուտ է՝ ոչ, դա սուտ չէ, վիրուսը կա: Այլ բան է, թե ինչպես են այդ վիրուսի ազդեցությունը ներկայացնում մեր հանրությանը: Այսօր արդեն իսկ կան տվյալներ, թե որ բջիջներն է ախտահարում այդ վիրուսը: Վիրուսը հիմնականում ախտահարում է իմունային համակարգի հակամարմինների ձեւավորման համար պատասխանատու բջիջները: Դրանք լիմֆոցիտներն են: Կան տարբեր տեսակի լիմֆոցիտներ, որոնք պատասխանատու են հակամարմինների ձեւավորման համար:

Ի՞նչ մենք ունենք այսօր: Մենք ունենք բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հիվանդների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ գրեթե բոլորը՝ ունեն մեկ կամ ավելի ուղեկցող քրոնիկ եւ մեկից ավելի այլ ինֆեկցիոն հիվանդություն: Ես խոսում եմ միջազգային եւ ազգային մակարդակով վարակվածների եւ մահացածների մասին պաշտոնական հրապարակումների մասին: Այսինքն, այն պնդումները, որ այսօր փաթաթում են ժողովուրդներին եւ երկրներին, թե կորոնավիրուսը առաջացնում է մահեր, հիմնավոր չեն: Դեռեւս չկան հստակ տվյալներ, որ այդ մահերը պայմանավորված են եղել կորոնավիրուսով: Կորոնավիրուսը կարող է երկրորդական, խթանիչի դեր խաղալ, որ այլ ինֆեկցիաները անեն իրենց սեւ գործը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930