Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Մեկ առողջություն կոալիցիայի» համահիմնադիր Սիլվա Ադամյանը ասաց. «Սա մասսայական փսիխոզի իրավիճակ է: Եկեք այս փսիխոզը կանգնեցնենք Հայաստանում: Միեւնույն է, մարդիկ փողոցում են, մեծ հոսք կա: Եթե մտնեք ցանկացած սուպերմարկետ, դրանում կհամոզվեք: Մարդիկ հանգիստ առեւտուր են անում ու ոչ մի սոցիալական տարածություն չկա: Զատկի օրն էլ տեսանք, թե ինչ էր կատարվում: Եկեք այդ ձեւական բաները, մարդկանց հեռախոսով հետեւելը վերջացնենք: Եկեք վերջացնենք այս դիմակահանդեսը:
Երբ սկսեցինք ուսումնասիրել ամբողջ տեղեկատվությունը, հասկացանք, որ սա լուրջ խնդիր է՝ տնտեսության անկման եւ մարդկանց տոտալ վերահսկման հետ կապված»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ