Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի կարող տալ, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 16,2020 16:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով. «Հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»:

Նիստի աշխատանքները դեռ շարունակվում են: Մեկնարկից մոտ 1,5 ժամ հետո 15 րոպեանոց ընդմիջում հայտարարեցին, որի ժամանակ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղում ու դեռ երկար կտեւեն իրենց աշխատանքները. «Սերժ Սարգսյանը մեզ ներկայացրել է իր տեսակետները, մենք կկցենք այն վերջնական եզրակացությանը»:

Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ ասել էր. «Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի եւ մի շարք այլ թեմաներով»:

Ուստի լրագրողները Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ Սերժ Սարգսյանն արդեն տվե՞լ է այդ հարցերը՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Հարցե՞ր: Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի կարող տալ, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է, Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանի կամ չպատասխանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930