Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաքուն կորոնավիրուսի համավարակն օգտագործում է ընդդիմադիրներին հետապնդելու համար. HRW

Ապրիլ 16,2020 14:54

Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանված սահմանափակումները և ձերբակալում են ընդդիմության ակտիվիստների, որպեսզի լռեցնեն  կառավարությանը քննադատող ձայները: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Վերջին շաբաթներին Ադրբեջանում 10-30  օրով ձերբակալվել է վեց ակտիվիստ և ընդդիմադիր մեկ լրագրող կարանտինը խախտելու, ոստիկանությանը չենթարկվելու կեղծ մեղադրանքներով:  «Այս ձերբակալությունները ամբողջությամբ համապատասխանում են  Ադրբեջանում քաղաքական վրեժխնդրության վաղեմի մոդելին: Իշխանությունները պետք է դադարեցնեն արտակարգ իրավիճակն օգտագործել որպես պատրվակ՝ խոսքի ազատությունը սահմանափակելու համար»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

HRW-ում կարծում են, որ  Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները չափից դուրս սահմանափակում են տեղաշարժը և ազատությունը: Իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում անհապաղ դադարեցնել քաղաքականացված սահմանափակումները և ազատ արձակել ձերբակալվածներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930