Կառավարությունն այսօր ընդլայնեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ եւ 9-րդ միջոցառումների շրջանակը: Կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ ըստ փոփոխության՝ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսանա նաեւ այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Նախարարի խոսքով, 8-րդ միջոցառման շահառու կհանդիսանան նաեւ ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ) եւ զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողները։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ