«Երեկ Չինաստանից ժամանած եւս մեկ ինքնաթիռով ներկրել ենք 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնեց, որ արդեն իսկ սկսելու են արտադրել ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստեր Հայաստանում. «Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ-որ սպասում ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Ոչինչ. եթե դրությունը լավատեսական սցենարով զարգանա, մենք էլ հակառակը կանենք՝ կսկսենք փոշեկուլի վերածել դա»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծիք հայտնեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է, առհասարակ, ընդլայնել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեեւ գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ