«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։
Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝
• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,
• Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
• Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,
• «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,
• Արտաշատի բժշկական կենտրոնը,
• Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,
• Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,
• Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,
• Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։
Կարդացեք նաև
«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։
«Վեոլիա Ջուր»