2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին է հրավիրվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա քիչ առաջ եկավ ԱԺ ու մեքենայից իջնելուց անմիջապես հետո դիմեց լրագրողներին. «Ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր ԶԼՄ-ների հետ եւ պարզ պատճառով, որովհետեւ ես ոչինչ չունեմ թաքցնելու եւ երկրորդ՝ իրոք եկել է այն ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Ելնելով սրանից՝ ես դիմել եմ հանձնաժողովին՝ իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստը անցկացնել ամսի 16-ին եւ ինչպես հայտնի է, արտակարգ դրությունը երկարացվեց: Ուստի ես, փաստորեն, այդ հնարավորությունից զրկված եմ: Հարցն այնքան է կարեւոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո’չ ձեզ, ոչ էլ հանրությանը: Ես ձեզ խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ես կհրավիրեմ բոլոր ԶԼՄ-ներին, որոնք գործում են ՀՀ-ում եւ միայն ապրիլյանի հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ