Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորի նյարդերը լարված են. պահպանեք տարածություն, եղեք համբերատար». ԿԲ նախագահի թեկնածուն՝ քաղաքացիներին

Ապրիլ 16,2020 14:21

«Եթե ծայրահեղ անհրաժեշտություն կարիք չկա բանկ այցելելու, կարելի է օգտվել առցանց ծառայություններից: Բոլոր բանկերն ունեն բջջային հավելվածներ, որոնցով հնարավոր է վճարումներ եւ փոխանցումներ անել»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը:

ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը՝ Գալստյանը քաղաքացիներին հորդորեց հնարավորինս օգտվել առցանց տարբերակներից ու անշփում գործողություններ անել:

Մարտին Գալստյանի խոսքով՝ անգամ եթե խիստ կարիք կա առեւտրային բանկի մասնաճյուղ այցելելու, քաղաքացիներն իրենք պետք է հետեւեն, որպեսզի կուտակումներում չհայտնվեն. «Դա առաջնահերթ մարդկանց համար է: Բանկերը կարող են խնդրել, ուղղորդել, որ տարածություն պահպանեն, աշխատողներն էլ դիմակով ու ձեռնոցներով են, բայց պետք է լինի գիտակցում, որ բոլորս մի նավում ենք: Միայն բանկի գործողությունները բավարար չեն: Անգամ եթե մասնաճյուղից դուրս են քաղաքացիները հերթ պահում, պետք է լինեն համբերատար, բարեկիրթ, պահպանեն սոցիալական հեռավորությունը: Հիմա բոլորի նյարդերը լարված են, երբեմն ոչ ադեկվատ ռեակցիա է տրվում իրավիճակներին, բայց հասկանում ենք, որ ոչ բնական իրավիճակում ենք: Ուստի հանդարտության կոչ եմ անում, խստորեն պահպանեք այն, ինչ ցուցված է պարետից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930