Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց՝ ինչո՞ւ են պարետի որոշմամբ սահմանափակել Նորաշեն համայնքի ելումուտը:
Նրա խոսքով, Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի հարազատի հետ տեղի է ունեցել դժբախտություն եւ դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության՝ նախապես զգուշացված լինելով, որ պետք է պահի հեռավորություն եւ որոշակի կանոններ պահպանի. «Ոստիկանության մասնագետի ուղեկցությամբ է գնացել հուղարկավորության արարողությանը մասնակցելու, բայց հասկանալի է, որ շատ հուզումնալից պահ է եղել: Բայց, ի հեճուկս հորդորների, խնդրանքների, նրանք չեն պահել պայմանները եւ հարազատների հետ գրկախառնվել են: Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է արձանագրել, սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ամբողջությամբ մեկուսացնել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ