Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մասամբ համաձայն եմ, որ կորոնավիրուսից հետո լինելու է ցածր գնաճ». ԿԲ նախագահի թեկնածու

Ապրիլ 16,2020 12:41

Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը մասամբ համաձայն է այն տեսաբանների հետ, որոնք պնդում են, որ կորոնավիրուսից հետո լինելու է ցածր գնաճի միջավայր՝ պայմանավորված կառուցվածքային փոփոխություններով: Այս մասին նա ասաց ԱԺ նիստում, որում քննարկվում է իր թեկնածության հարցը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված որոշ ապրանքների թանկացումներին, Մարտին Գալստյանը շեշտեց. «Գնաճը մեղմելու աշխատանքները թիրախում են, բայց կուզենայինք նաեւ մասնագիտական հանրույթի հետ նման հարցերը քննարկել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930