Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետն անկարող է մի շարք պաշտոններում մարդիկ նշանակել, քանի որ հայտարարված մրցույթները կասեցված են դատարանի որոշումներով. «Ժողովուրդ»

Ապրիլ 16,2020 11:43

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների համար հայտարարված մրցույթներ վիճահարույց են եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչական դատարանը կասեցրել է մրցույթների անցկացումը` մինչեւ հայցի ապահովումը: Տեղեկացանք, որ հայտարարված մրցույթներից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին, որի համար առաջադրվածների մեջ է եղել նաեւ ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանը: Ու հենց նրա մրցակից թեկնածուն էլ վարչական դատարանում վիճարկել մրցույթի օրինականությունը, ինչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Բեգոյանը:

«Իմ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված, որը պետք է կայանար մարտի 13-ին, որը, օրենսդրական խախտումներ ասեմ, բացեր ասեմ, ոնց ասեմ, այդպիսի խախտումներով էր հրապարակվել, որի արդյունքում էլ մրցույթի մասնակից թեկնածուներից մեկը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ բնականաբար դատարանը կասեցրել է մրցույթի անցկացումը: Որքանով գիտեմ, լիքը այլ մրցույթներ եւս կասեցրել են»: Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը անկարող է մի շարք պաշտոններում մարդիկ նշանակել, քանի որ հայտարարված մրցույթները կասեցված են դատարանի որոշումներով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930