Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործ ունենք քաղաքական նկատառումներով ոչ մի բանի առաջ կանգ չառնող հեղափոխականների հետ, որոնք հակառակորդների դեմ պայքարում միջոցների մեջ խտրականություն չեն դնում». «Հրապարակ»

Ապրիլ 16,2020 11:55

Կաթողիկոսի կարճ խոսքի հրապարակումից ժամեր անց ՔՊ-ականներն ու իշխանամերձ տարբեր «գրոհայիններ» սկսեցին հարձակումը՝ ամենավերջին որակումները տալով եւ սպառնալիքներ տեղալով նրա, եկեղեցու եւ առհասարակ՝ Քոչարյանին պաշտպանողների հասցեին։ Իսկ երեկ առավոտյան մեզ տեղեկություն փոխանցեցին, որ կառավարությունից հրահանգ է իջեցվել՝ կոմպրոմատներ գտնել բոլոր հոգեւորականների մասին։ Գտնել նյութեր նրանց անձնական կյանքին, գույքին, տարբեր անձանց հետ փոխհարաբերություններին, հարկային պարտավորություններին վերաբերող։ Ոչ միայն քրեական գործեր հարուցել, այլեւ մամուլում հրապարակումներ անել՝ մերկացնելով նրանց բարոյական կերպարն ու հանցագործ առօրյան։ Անկեղծ ասած՝ չհավատացինք, կարծելով, թե լուրերը չափազանցված են։ Պարզվեց՝ մենք իրենց մասին ավելի լավ կարծիքի ենք, քան իրականում կա․ գործ ունենք քաղաքական նկատառումներով ոչ մի բանի առաջ կանգ չառնող հեղափոխականների հետ, որոնք հակառակորդների դեմ պայքարում միջոցների մեջ խտրականություն չեն դնում։

Ընդամենը ժամեր անց ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ Նավասարդ Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Ասացին՝ առաջիկայում ուրիշ նման գործընթացներ էլ կլինեն։ Այնպես, որ յուրաքանչյուր՝ անգամ ամենաբութ էակ հասկանա, որ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել չի կարելի՝ նա պետք է նստի, քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռին նստած է Նիկոլ Փաշինյանը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930