Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրի ներկայիս իրավիճակում ԿԲ մանդատը ճիշտ է ընտրված». ԿԲ նախագահի թեկնածու

Ապրիլ 16,2020 11:20

«Դուք ասացիք, որ 90-ականներին խոսակցություն կար ԿԲ գործառույթներն ընդլայնելու մասին: Նման խոսակցություններ այսօր էլ կան առավելապես տեսաբանների շրջանում: Որոշ երկրներ գնում են այդ ուղղությամբ՝ ընդլայնելով ԿԲ մանդատը, տալով գործառույթներ, որոնք միտված են նպաստելու երկրի տնտեսական զարգացմանը: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է»,-ԱԺ այսօրվա նիստում կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին նման հարցադրում հղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

«Կարծում եմ՝ մեր երկրի ներկայիս իրավիճակում ԿԲ մանդատը ճիշտ է ընտրված: Այդ մանդատը վերաբերում է գների կայունությանը եւ ֆինանսական համակարգի կայունությանը: Դրանք լրացնում են իրար եւ իրար հետ բախման մեջ են, ուստի կա կոորդինացիայի խնդիր»,-նախ նշեց Մարտին Գալստյանը:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, նա նշեց. «Ապացուցված է, որ ԿԲ-ի կողմից կայուն մակրոմիջավայրի ստեղծումն ինքնին նպաստում է տնտեսական աճին, որովհետեւ դա ապահովում է կանխատեսելիության միջավայր, որում ներդրողները կցանկանան ներդրում անել: Բայց դա մանդատում ամրագրելը, իմ կարծիքով, դեռ վաղ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930