Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն՝ մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ (իջևանցի) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջեւան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան եւ ինչ-որ մարդիկ հարձակվել են իր վրա և հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը եւ Գարիկ Պետրոսյանը և եւս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։