Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին եւ, ըստ էության, հորդորել է փոխել նրա խափանման միջոցը: «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- այդպիսի դիրքորոշում է հայտնել կաթողիկոսը:
Ի պատասխան այդ հորդորի, կառավարությունն ի դեմս վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի, նախ՝ հրաժարվել է մեկնաբանել կաթողիկոսի բուն հայտարարությունը, ապա հիշեցրել է, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը անձնական երաշխավոր էր դարձել գործարար Սամվել Մայրապետյանի համար, իսկ վերջինս, ի հեճուկս քննչական մարմինների պահանջի, Հայաստան չի վերադարձել: Այս պատասխանում կարելի է նկատել որոշակի կշտամբանք՝ տեսեք, թե ում եք պաշտպանում:
Դե, իսկ համացանցում իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցներն արձագանքեցին ֆեյսբուքյան գրառումներին հատուկ ագրեսիվությամբ, ընդհուպ մինչեւ կաթողիկոսին «գործից հանելու» կոչերը: Պետք է հաշվի առնել, որ Քոչարյանին պատժելը ներկայիս իշխանության հիմնական նպատակներից է, եւ ցանկացած արարք կամ կարծիք, որը հակասում է այդ առանցքային ծրագրին, իշխանության կողմից ցավագին է ընդունվում:
Գարեգին Բ-ն, մեղմ ասած, իմ սրտի հոգեւորականը չէ: Այդ դասից ես ակնկալում եմ առանձնահատուկ համեստություն, ժուժկալություն, հստակ սահմանազատում օրվա իշխանություններից եւ նյութական մտասեւեռումներից: Ներկայիս կաթողիկոսը՝ որպես անձ, ակնհայտորեն այդպիսին չէ:
Կարդացեք նաև
Մյուս կողմից՝ նրանք, ովքեր իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, իմ կարծիքով, պարտավոր են հարգել Վեհափառի ինստիտուտը եւ իրենց քննադատությունը տեղավորել պատշաճ չափի մեջ: Ճիշտ է, անշուշտ, որ Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք Գարեգին Բ-ն չէր համարձակվի հրապարակավ աջակցություն հայտնել իշխանության՝ անազատության մեջ գտնվող հակառակորդներին: Եվ այն փաստը, որ այժմ նա չի վախենում դա անել, խոսում է այս վարչակարգի օգտին:
Ռոբերտ Քոչարյանն, առավել եւս, իմ նախընտրած քաղաքական գործիչներից չէ: Պատկերացնում եմ, թե ինչպես նա կարձագանքեր, եթե որեւէ մեկը համարձակվեր նրան ասել, թե լավ կլիներ փոխել անազատության մեջ գտնվող որեւէ ընդդիմադիրի խափանման միջոցը, քանի որ այդ մարդու կյանքին վտանգ է սպառնում: Նա կծռեր բերանը, կլարեր իր վզի մկանները, բռունցքները կսեղմեր եւ կֆշշացներ՝ «թող սատկի»: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք մենք՝ Նոր Հայաստանի քաղաքացիներս, ուզում ենք լինել Քոչարյանի նմա՞ն, թե՞ Քոչարյանից լավը:
Չարիք չդառնալու միակ միջոցը դրան չնմանվելն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաղդատականները ի զօրու կը լինէին, եթէ՝
. Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին բանտը նստեցուցած լինէր
. առանց ըստ էութեան դատավճիռի
. մինչեւ Քոչարյանի վարչակարգի աւարտը
. ներառեալ՝ այդ բանտարկեալին պարագային յատկապէս մահացու համաճարակի մը ժամանակաշրջանին:
Դուք ու Ձեր նմաններն ալ՝ մի փոքրիկ աստիճան աւելի – երբեմն – իրենց ուղեղները աշխատեցնող «պողոսների» համար էք գրում:
Անյոյս է:
իսկապէս որ։ Մենք երկիր ենք, որտեղ Երևանի կայազօրի զինւորական դատախազը 23 տարեկան տղեկ է։ նկլ փշննը չի վարկաբեկում բանակը միայն իր՝ Արցախն ալիևին յանձնելու և դրանով ղարաբաղեան պատերազմին վերջ դնելու ծրագիրն իրականացնելու համար (որպէսզի յանկարծ բանակը չփորձի խանգարել այդ ծրագիրն իրագործելուն, Քոչարեանին բանտարկելն այդ ծրագրի մաս է)։ նկլ փշննը ստորացնում, նւաստացնում, հաւասարեցնում է ցեխին հայ պետականութիւնը, հայ ազգը։ Սա լիակատար սոցիօպաթի (հասարակութեան թշնամու) վարք է։
դուք, բոլորդ մոլորութեան մէջ եք։ նկլը պուտինին, ալիևին, մերկել-մաքրոններին խոստացել է, որ մինչև ինքը Ղարաբաղի պատերազմը չաւարտի՝ Արցախն ալիևին յանձնելով, Քոչարեանը մնալու է բանտում։ Որովհետև՝ Քոչարեանն ազատութեան մէջ՝ ինքը չէր կարողանայ այդ ծրագիրն իրագործել (իսկ պուտին-մերկել-մաքրոնները, առաւել ևս ալիևը, շատ ուզում են, որ նկլի ծրագիրը յաջողի)։ Հիմա Քոչարեանին բաց թողնելը նկլի վերջն է, դա մարդկանց տւած նպաստը, կամ արտակարգ դրութեան հարցը չէ, որ նկլը կարողանայ փոխել։ Այդ հարցով որոշւում է իր լինել-չլինելը։ պուտինն ու ալիևը, մերկել-մաքրոնները պօղոսը չեն, որին ինքը կկարողանայ խաբել (»սիրում եմ ձեզ«)։ Եթէ նրանց խօսք է տւել, ապա միայն իր կեանքի գնով ետ կկանգնի իր տւած խօսքից։ Մենք նկլին տալիս ենք այն, ինչ իր և լտպ-ի երազանքն է եղել դեռ լտպ-ի օրւանից՝ քաղաքացիական պատերազմը
With no intention to turn this into a ‘The Death of Kikos’ scenario, I think it’s safe to presume that instability and tensions within Armenia would significantly increase if R. Kocharyan dies in jail (for any reason).
not only that doesn’t bother them, but it would suit them just fine; this whole regime is created by means of a national disintegration; and it is mainly and primarily based on internal conflict, tensions, absolute hatred; Kotcharian is grade A, premium quality red meat, for the followers of the political sect in power; and he is being fed to them as such, methodically, continuously… only from that point of view, yeah, perhaps, his death could be a bad thing for them, since they will have to replace him with something else to feed their supporters with
Չլինե՛լ ԼՏՊ-ի, Քոչարյանի, Սերժիկի ու Նիկոլի նման, չլինե՛լ բիզնեսմեն տերտերների նման: Լինե՛լ Մոնթեի ու Նժդեհի նման…
Դժվար է ասել, թե ինչու է ընտրված հենց այս պահը հերթական սրացման համար, բայց տերտերների ու քայլարածների սուսերամարտը երբեմն զավեշտալի երանգներ է ընդունում: Տերտերներն արդեն «մարդասիրությունից» են խոսում, Սահմանադրություն են նոյնիսկ ցիտում, դե իսկ վեթինգասեր քայլարածներն էլ շարունակում են իրենց ներու-մանդելա պատկերացնել՝ ոչ ավել, ոչ պակաս: Այն, որ տերտերները վաղուց արդեն կտրվել են իրականությունից, բոլորին է հայտնի, բայց պարզվում է, որ նրանք կարող են
հիմարաբարհերոսաբար հարվածի տակ դնել նաեւ իրենց բիզնես-կառույցները: Պսակաձեւ ժահրը վկա՝ աստծո վերջին ինքնամեկուսացումից հետո տերտերները մի տեսակ ավելի են շշկռվել, անգամ ինքնապահպանման բնազդը ոնց որ լրիվ կորցրած լինեն… 🙂