Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած ոտնձգություն Վեհարանի եւ Ազգային Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հակասահմանադրական է

Ապրիլ 15,2020 23:44

Վերջին օրերին իշխող վարչակարգը անցել է էթիկայի՝ արտոնված բոլոր սահմանները: Առիթը ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունն է՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի ազատ արձակման հետ:

Բնականաբար մենք նույնպես կարող ենք համաձայն չլինել Վեհափառի կատարած այս կամ ինչ-որ այլ հայտարարության հետ եւ չկիսել նրա կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Սակայն դա առիթ չի կարող տալ ոչ ոքի՝ հարվածել Հայկական Ազգային Եկեղեցուն:

Անցյալում զգուշացրել էինք, այսօր նորից ենք զգուշացնում, որ ցանկացած ոտնձգություն Վեհարանի եւ Ազգային Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հակասահմանադրական է եւ կարժանանա մեր ամենակոշտ հակահարվածին:

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Իսկ Եկեղեցին իրավունք ունի խառնվել քաղաքական գործընթացներին՞

  2. Zaven Krkasharian says:

    “ԿԱՄՔ” հասարակական կազմակերպությունը խիստ շփոթված է՝ Վեհարան, Ազգային Առաքելական Սուրբ Եկեղեցի, Վեհափառ։ Կենտրոնացե՛ք, գարեգինը, կամ կտրիճը ձեր թվարկած հասկացողություններից անջատ, աթոռը զավթած, բիզնեսի մեջ գլուխը կորցրած, իրեն հացագործներով և հանցագործ ու անբարտավան սքեմավորներով շրջապատած, ժողովրդից անվերադարձ հառացած “անմեղ գառնուկ” է։ Թվարկածս փաստերի ո՞ր մասին եք անծանոթ։ Եթե ասածիս մեջ հակասահմանադրական քայլ կա, թախանձագին խնդրում եմ “ամենակոշտ հակահարվածը” ինձ տվեք։ Խորհուրդ կտամ նման քայլի չդիմեք, քանի որ հետևանքները ձեզ համար կարող են անկանխատեսելի լինել։ Մի խորհուրդ էլ հոդվածի հեղինակին՝ ազնիվ ու սրտացավ մարդը “հասարակական նախաձեռնություն” անվան տակ իր անունը չի թաքցնի։ Մնամ “ամենակոՏՈՇ հակահարվածիդ” սպասող մարդ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930