Պարետի որոշմամբ, Արարատի մարզում խիստ սահմանափակումներ են կիրառվել․ արգելվում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ-ի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1) Հայաստանի Հանրապետության Արարատի մազի Նորաշեն համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները․
ա/ Համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման․
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Նորաշեն համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020թ․-ի ապրիլի 15-ը՝ ժամը 24։00-ն, Նորաշեն համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը
Կարդացեք նաև
գ/ հատուկ ռեժիմի իրականցումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Նորաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով․
2) ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին , ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը․
3) Սույն որոշման ուժի մեջ է մտնելու հրապարակման պահին և գործում է մինչև 2020թ․-ի ապրիլի 18-ը՝ ժամը 25։59-ը»: