Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ
Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:
Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին:
Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունը հայտնեց եղբայրական հույն ժողովրդին՝ համավարակի դեմ մղվող պայքարում:
Կարդացեք նաև
Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները շեշտեցին Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը:
Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ