Լրահոս
Օրվա լրահոսը

«100%-ով բան եմ ասում». Սասուն Միքայելյանի խոսքով՝ դրսում դին «շփոթել» են ու ռուսի դի ուղարկել ՀՀ

Ապրիլ 15,2020 19:45

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլի»« պատգամավոր Սասուն Միքայելյանը բարձրաձայնեց՝ իրեն դիմած քաղաքացիներն ասում են, որ դրսում մահացած իրենց հարազատի դին ուղարկում են ՀՀ փակ դագաղով, բացել չի թույլատրվում, ուստի վստահ չեն՝ իրե՞նց բարեկամի դին է ուղարկվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց. «Չեն թույլատրում բացել, որպեսզի կանխարգելվի վարակի հնարավոր տարածումը՝ հուղարկավորության մասնակիցների շրջանում: Իհարկե, ուղարկումից մինչեւ ստացում ընկած շղթան լավ չեմ պատկերացնում, բայց կարող եմ ենթադրել, որ տեղափոխողները եւ ստացողները հանգուցյալի հարազատներն են, իսկ տեղափոխման պահից պետք է լինեն բեռի նույնականացնող փաստաթղթեր՝ դրա ուղարկման եւ ստացման վերաբերյալ: Ենթադրում եմ, որ առնվազն այս ժամանակաշրջանում այս կարգավորումը պետք է պահպանվի»:

Սասուն Միքայելյանը, սակայն, նշեց. «Մի քանի ամիս առաջ դեպք է եղել, որ այլազգի ներկայացուցչի՝ ռուսի են ուղարկել ՀՀ…հա, 100%-ով բան եմ ասում: Համարը խփում են ու ուղարկում: Դրա համար մարդիկ ասում են՝ ավելի լավ է 200 000 դրամ տուգանքը մուծեմ ու բացեմ…որ հանկարծ դին իր հարազատինը չլինի, ո՞նց ենք պատասխան տալու: Դրա համար մի բան պետք է ձեռնարկվի: Չէի էլ ուզի այս հարցը հնչեցնել, բայց քիչ առաջ էլ է քաղաքացին զանգել ինձ: Մենք այնպիսի անձ ենք, որ չի ստացվի անհայտ անձ բերենք թաղենք…»: Արսեն Թորոսյանը նշեց. «Հասկանում եմ, կփորձենք որեւէ նոր տարբերակ մշակել եւ նույնականացումը կազմակերպել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930