Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի 1.200 քմ-ն վարձակալության է հանձնվել տարեկան 2.000 դրամով, իսկ 200 քմ-ն՝ 500 անգամ թանկ գնով. ՊՎԾ

Ապրիլ 15,2020 18:32

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ենթավարձակալության մի շարք դեպքերի մասով կատարված մշտադիտարկման վերաբերյալ

ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաթիվ դեպքերում համայնքների ղեկավարների կողմից նախ վարձակալությամբ են տրամադրվել բավականին ցածր վարձավճարով, ապա ավելի ուշ (որոշ դեպքերում հաջորդող կամ մի քանի օրերի ընթացքում)՝ վարձակալը հեռահաղորդակցության կապի օպերատորներին այդ գույքը (կամ դրա մի փոքր մասը) ենթավարձակալության է հանձնել մի քանի տասնյակ կամ հարյուր անգամ ավելի թանկ վարձավճարով։ Մասնավորապես համայնքներից մեկում համայնքի սեփականություն հանդիսացող 1.200 քմ հողամասը վարձակալության է հանձնվել տարեկան 2.000 դրամով, իսկ այդ հողամասի 200 քմ-ն հեռահաղորդակցության կապի օպերատորին ենթավարձակալության է տրվել շուրջ 500 անգամ թանկ գնով՝ տարեկան 1.020.000 դրամ վարձավճարով կամ 10.000 քմ հողատարածքը տրամադրվել է տարեկան 4.540 դրամ վարձավճարի դիմաց և նույն օրն այն տրվել է ենթավարձակալության շուրջ 100 անգամ թանկ գնով՝ տարեկան 480.000 դրամով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ ուսումնասիրված գործարքների մի մասում, ըստ էության, առկա է ուղղակի փոխկապակցվածություն վարձատուի՝ համայնքի ղեկավարի և վարձակալի միջև։ Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ համայնքից վարձակալված հողամասերի վարձակալները հանդիսանում են համայնքների ղեկավարների ընտանիքի անդամները, հաշվառված են միևնույն հասցեում կամ գտնվում են բարեկամական, ազգակցական կապերի մեջ:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930