«Այսօրվա քննարկումների արդյունքում որոշեցինք, որ հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաեւ մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին, սպորտային՝ մարմնամարզական կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ հայտնեց՝ մինչեւ հիմա նպաստառու ընտանիքներն աջակցություն չեն ստացել, բայց այսօր որոշել են՝ նպաստառուներին կտրվի նպաստի կեսի չափով միանվագ աջակցություն. «Աջակցության 30%-ը կփոխանցվի կոմունալ ծախսերի հաշվին, իսկ մնացած մասը կտրվի առձեռն՝ որպես միանվագ օգնություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ