Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի տնօրեն շարունակում է մնալ Հայկ Եսայանը

Ապրիլ 15,2020 18:16

Հայտնում ենք, որ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի» կողմից տարածված Ucom ընկերությունում նոր տնօրենի նշանակման մասին նյութը՝ վերնագրված «Հայտնի է «Յուքոմ» ընկերության նոր տնօրենի անունը. մանրամասներ. ԼՈւՍԱՆԿԱՐ », չի համապատասխանում իրականությանը։ Նյութում նշված է, որ տեղեկությունը «Factor.am-ին փոխանցում են «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի հավաստի աղբյուրները»։ Հայտնում ենք, որ Ucom ընկերությունը «Կառավարման խորհուրդ» անունով կառավարման մարմին չունի, իսկ Հայկ Եսայանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ընկերության գլխավոր տնօրեն։

Նշենք, որ 856 աշխատակից այս պահի դրությամբ արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:

Այս պահին Եսայան եղբայրների ներկայացված առաջարկի շուրջ ընթանում են բանակցություններ։

Կրկին խնդրում ենք չհավատալ տարաբնույթ հայտարարություններին և Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլ.-փոստից ստացված հայտարարությունները: Հորդորում ենք Ucom ընկերությունը վերաբերվող որևէ տեղեկատվություն ճշտել կազմակերպության հանրային կապերի պատասխանատուից:

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930