«Առաջարկում եմ, որպեսզի աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները նախապես պայմանավորված միեւնույն ժամին մեկ րոպե հնչեցնեն զանգերը, հայրենակիցներն էլ դուրս գան բակ կամ պատշգամբ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր գործադիրին նման առաջարկ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին սպասվելիք հիշատակի միջոցառումներին կարող են մասնակցել միայն պաշտոնյաները:
Ի պատասխան՝ ԿԳՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ գործադիրը հիմա քննարկում է մի շարք տարբերակներ՝ ապրիլի 24-ի հիշատակի օրը նշելու առնչությամբ. «Ավանդական արարողությունները հնարավոր չեն լինի՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Ձեր առաջարկն անպայման կքննարկենք, աշխատանքային խումբ կա: Մենք էլ մի քանի տարբերակ ունենք, շուտով հանրությանը տեղյակ կպահենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ