Դավիթ Շահնազարյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին
Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու և Ազգային ժողովում Ձեր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ամենամեծ թվով խմբակցությունը ձևավորելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության ընտրությունները կայացան աշխարհում և մեր տարածաշրջանում ձևավորված բարդագույն իրավիճակում: Մի կողմից աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումն է, մյուս կողմից արցախցիների առօրյա խնդիրներն ու Արցախի անվտանգության ու բազմակողմանի զարգացման հրամայականը: Դուք ստացաք Արցախի քաղաքացիների վստահության քվեն և ստանձնում եք Արցախի նախագահի պաշտոնը աշխարհում և մեր տարածաշրջանում ձևավորված չափազանց բարդ և պետության ղեկավարի համար պատմականորեն պատասխանատու իրավիճակում:
Կարդացեք նաև
Վստահ եմ, որ Ձեր նախագահությունն Արցախում կծառայի Արցախի հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ամրապնդմանը, պաշտպանության հզորացմանը, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման անշեղ ընթացքին: Վստահ եմ նաև, որ Ձեր ճկունությամբ և փորձառությամբ կապահովեք Արցախում ներքաղաքական կայունություն և կհամախմբեք Արցախի հասարակությանը՝ հանուն երկրի խաղաղ ու անվտանգ ապագայի:
Բարի երթ և ի գործ:
Դավիթ Շահնազարյան