Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունն Արցախի ժողովրդից չունի մանդատ՝ ներկայացնելու նրան խաղաղ գործընթացում». Մնացականյան

Ապրիլ 15,2020 17:21

«Արցախում տեղի ունեցած ընտրությունները մարդու իրավունքների համատեքստում Արցախի ժողովրդի՝ հանրային կյանքը կառավարելու իրավունքի իրագործումն էին»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դրանց միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց նորընտիր իշխանությանը՝ շարունակելու ապահովել ժողովրդի անվտանգությունը եւ ներկայացնել իրեն՝ խաղաղ գործընթացում: Այդ առումով ընտրություններն էական նշանակություն ունեն»,-նշեց նախարարը:

Նա շեշտեց՝ ՀՀ իշխանությունն Արցախի ժողովրդից չունի մանդատ՝ ներկայացնելու նրան խաղաղ գործընթացում. «ՀՀ իշխանությունը եղել եւ մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930