Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն իրավունք ունի մեզ քշելու, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերելու». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 15,2020 17:17

«ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում շահարկվում եւ բացասական երանգով է ներկայացվում պարգեւավճարների հարցը: Մարդիկ առաջ են քաշում թեզ, որ հեղափոխական թիմն առհասարակ պետք է հրաժարվեր պարգեւավճարներից: Ձեր կարծիքը»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

«Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը հանրապետության հրապարակից՝ հեղափոխական ամբիոնից տրված իմ խոստումն է ժողովրդի աչքի առաջ: Դա պարտավորություն էր, որը ես ստանձնել եմ»,-պատասխանեց Փաշինյանը՝ ամբիոնի խոսափողի մոտ հեռախոսից միացնելով 2018թ. ապրիլին իր ելույթում հնչեցրած այդ հայտարարությունը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2695979093846281/

Փաշինյանը շարունակեց. «Ու հիմա, երբ քննարկում են, թե ես ինչու եմ պետական համակարգի աշխատողների աշխատավարձը բարձրացրել, կներեք, դա անընդունելի է: Խոստացել եմ, ժողովուրդը հաստատել է, ես էլ բարձրացրել եմ: Սա արվել է հեղափոխության համատեքստում: Սրանից հրաժարվելը հետհեղափոխություն անելն է, որն էլի լեգիտիմ իրավունք է: Եթե ժողովուրդը մտածում է, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը վատ որոշում է, ցանկացած պահի կարող է անել նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի հին-բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ են ստանում եւ լափում պետական համակարգը, փայ մտնում բիզնեսներին: Ժողովրդի իրավունքն է, կարող են ասել՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք: Դա ժողովրդի լեգիտիմ իրավունք է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930