Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«12 երեխա ունեն, չկարողանան դիմել, մինչեւ մի օր երեխան բանակում փառքի՞ արժանանա». Սոֆյա Հովսեփյանը դժգոհեց

Ապրիլ 15,2020 16:57

«ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում կառավարությունն առաջարկում է լրացում կատարել ու ամրագրել՝ ծնողական փառքի մեդալով պարգեւատրված անձանց տալ ամենամսյա պատվովճար, որի չափը սահմանում է կառավարությունը:

Կառավարությունը սահմանել է, որ «Ծնողական փառքի» մեդալ ունեցողներին ամսական 40 հազար դրամ է տալու:

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ելույթում ասաց, որ այդ մեդալի արժանացածների ընտանիքի աջակցության հարցով դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ու ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժել են: Նա նաեւ վստահեցրեց, որ Հայաստանում այդ մեդալ ունեցողների թիվն այդպես էլ մնալու է 9-ը, քանի որ նշված չափանիշներին չեն համապատասխանելու. «Մի խստացրեք այնպես, որ հետագայում գոնե մի քանի ընտանիքներ նույնպես արժանանան այս մեդալին, բազմազավակ ընտանիքները նույնպես կարողանան մեդալ ստանալ»:

Հովսեփյանը դժգոհեց, որ նախագծում նշել են, թե բազմազավակ ընտանիքի երեխան պետք է գնա բանակ, լավ վարք դրսեւորի եւ այլն, բայց բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ կան, որոնք դեռ բանակի տարիքի երեխա չունեն. «Նույն Բեժանյանների ընտանիքի մասին է խոսքը, 12 երեխա ունեն, չկարողանան դիմել, մինչեւ մի օր երեխան բանակում փառքի՞ արժանանա: Այնպիսի կարգեր ասացիք, որ այս օրենքն ընդունելու էլ կարիք չեն ունենա»:

Փոխնախարար Արման Ուդումյանը պատասխանեց, որ ընտանիքի գնահատման դեպքում այդ չափորոշիչը պարտադիր չէ, կարգի հաստատման ժամանակ չափորոշիչների հարցը կարող են քննարկել մանրամասն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930