Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ ԵԱՏՄ-ում գազի ավելի ճկուն գնի վերաբերյալ, կքննարկվի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հարցը ԵԱՏՄ-ում փորձագիտական մակարդակում քննարկման համար է, հարցը դրվել է ԵԱՏՄ-ի շրջանակում, այն կարող է դրվել, այն կքննարկվի»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ համավարակի ժամանակ բնական գազի գինը պետք է ավելի ճկուն լինի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ