Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. Պետությունը չպետք է կիրառի ոչ նպատակային սահմանափակումներ

Ապրիլ 15,2020 15:35

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Արցախում արտակարգ իրավիճակին։

«Այս պահին պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի առավելագույնը անելու բնակչության առողջությունը պաշտպանելու տեսանկյունից։ Դրա համար պետությունը ունի լիազորություններ, իրավասություններ՝ նաև սահմանափակելու որոշ իրավունքներ և ազատություններ։ Բայց այդ սահմանափակումները պարտադիր կերպով պետք է լինեն համաչափ։ Այսինքն՝ պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Դա նշանակում է, որ ավելորդ՝ ոչ նպատակային, ոչ անհրաժեշտ սահմանափակումներ պետությունը չպետք է կիրառի։ Սակայն, մյուս կողմից էլ՝ քաղաքացիները առավելագույնս պետք է զգույշ լինեն, իրենք էլ իրենց նախաձեռնությամբ պաշտպանեն և իրենց իրավունքները, և իրենց շրջապատի»,- ասաց նա։

Արտակ Բեգլարյանը հավելեց, որ ՄԻՊ գրասենյակը հետևում է արտակարգ իրավիճակի ընթացքին. «Եթե որևէ խնդիր արձանագրվում է կամ հրապարակային, կամ մեզ զանգելու միջոցով, մենք արձագանքում ենք։ Արդեն մի քանի դեպքով, իմ միջամտությամբ, քաղաքացիների իրավունքները պաշտպանվել են»։

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/2781337428780195

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930