Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան շրջանավարտներին գործի տեղավորելիս առաջնահերթություն կտան

Ապրիլ 15,2020 15:30

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով մանկատան շրջանավարտներին գործի տեղավորելիս առաջնահերթություն կտան:

Ուդումյանն ասաց, որ գործակալությունում հավաքվում էին ոչ մրցունակ թափուր աշխատատեղեր առաջարկող գործատուները, բայց վարչապետի հանձնարարությամբ՝ 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին զբաղվածության գործակալությունն այցելել է համարյա թե բոլոր խոշոր ու միջին գործատուներին ու հավաքագրել շուրջ 3700 թափուր հաստիքներ:

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց վերջին երեք ամիսներին, կամ նախորդ տարի ինչքա՞ն մարդ է գործի ընդունվել այդ գործակալության միջոցով: Փոխնախարարը պատասխանեց, որ շուրջ 250-300 հոգի:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը հարցրեց՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ արտակարգ դրության պայմանները ազդե՞լ են աշխատաշուկայի վրա, ունե՞ք դինամիկ փոփոխությունների պատկերը՝ աշխատանք փնտրողների թիվը, ի՞նչ արձանագրում եք կատարել: Ուդումյանը պատասխանեց. «Ունենք սոցաջակցության 5-6 փաթեթներ, որոնք փորձում ենք հարկայինի՝ ՊԵԿ-ի միջոցով գտնել ու տրամադրել: Ինչ վերաբերում է արտակարգ դրությունից հետո ցուցանիշներին, դեռ կլինի սիրողական գնահատական: Աշխատաշուկան մեծ տրանսֆորմացիաների է ենթարկվելու, մենք հասկանում ենք ու կարիք ենք ունենալու վերապատրաստումների, գործատուների մոտ շահագրգռություն ստեղծելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930