Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ն առանց պայմանների վարկ է տվել, ԵՄ-ն էլ 92 միլիոն եվրոյի աջակցություն

Ապրիլ 15,2020 14:57

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ Հայաստանին աջակցության հասանելի ծավալը հասել է 280 միլիոն դոլարի, այսինքն՝ ՀՀ կառավարությունն այդ միջոցները որպես վարկ կարող է օգտագործել: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Նրա խոսքով. «Այդ միջոցները կառավարությանը հասանելի են այն պատճառով, որ մենք շարունակաբար բարելավել ենք մեր գործարար միջավայրը, ապահովել ենք ներդրումների պաշտպանությունը եւ շարունակաբար բարեփոխումներ ենք իրականացրել՝ ինչպես սոցիալական այնպես էլ տնտեսական ոլորտներում բազմաթիվ ուղղություններով՝ միջազգային գործընկերների հետ ակամա գործակցության արդյունքում»:

Փոխնախարարի խոսքով, այս միջոցները Հայաստանի կառավարությունն ուղղելու է կորոնավիրուսի հետեւանքների մեղմմանը՝ առողջապահական համակարգերի զգալի հզորացմանը եւ սոցիալական ու տնտեսական շոկերի մեղմմանը. «Սա առանց պայմանների վարկ է եւ կառավարությունն է ընտրելու՝ փողն ինչի վրա է ծախսելու: Այս վարկի հասանելիությունը զգալիորեն հզորացնում է մեր հակահամաճարակային միջոցառումների իրականացման կարողությունը»:

Ասուլիսին ներկա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց ԵԱՏՄ եւ ԵՄ համագործակցությունը՝ նշելով, որ բժշկական նշանակության ապրանքների եւ անհատական պաշտպանիչ միջոցների ներմուծման համար զրոյական մաքսատուրքի որոշումն ընդունվել է ԵԱՏՄ երկրների կողմից: Ըստ նրա, բացի բժշկական նշանակության ապրանքներից եւ անհատական պաշտպանիչ միջոցներից, դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերից՝ նաեւ գյուղատնտեսական նշանակության պարենային ապահովության ապրանքները կներկրվեն զրոյական մաքսատուրքով: Առաջինի ժամկետը կգործի վեց ամիս, պարենային ապրանքներինը՝ երեք ամիս ժամանակահատվածով:

Վարոս Սիմոնյանն ասաց, որ ԵՄ–ի կողմից Հայաստանին կհատկացվի 92 միլիոն եվրոյի աջակցություն: Այն մասնավորապես կուղղվի առողջապահական համակարգին, կորոնավիրուսի հետեւանքով առավել տուժած մարդկանց եւ ՓՄՁ-ներին. «Գործիքակազմն ու աջակցության չափը դեռ քննարկման փուլում է»:

ԵՄ-ի կողմից մեկ այլ աջակցություն կտրամադրվի, որը նախատեսված է Արեւելյան գործընկերների կողմից վեց երկրներին, որը կկազմի 80 միլիոն եվրո, որը կբաշխվի վեց երկրների միջեւ: Կորոնավիրուսի սոցիալ տնտեսական հետեւանքները մեղմելու համար էլ, ըստ Վարոս Սիմոնյանի, Եվրահանձնաժողովը կվերանպատակաուղղի 880 միլիոն արժողությամբ տարածաշրջանի համար նախատեսված աջակցությունը: Իսկ Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնության «Գայա» ծրագրի շրջանակում էլ, Հայաստանին կտրամադրվի 456 հազար եվրոյի աջակցություն գյուղատնտեսության ոլորտին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930