Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը` Նիկոլ Փաշինյանի հեռախոսային շնորհավորանքի մասին

Ապրիլ 15,2020 14:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանին ուշ երեկոյան հեռախոսով է շնորհավորել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում`պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Արայիկ Հարությունյանը:

Երեկ Արայիկ Հարությունյանին պաշտոնապես արդեն շնորհավորել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այսօր`ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արայիկ Հարությունյանն ասաց` երեկ գիշերը շատերն են իրեն հեռախոսով շնորհավորել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էլ է հեռախոսազրույց ունեցել: ՀՀ վարչապետից պաշտոնական շնորհավորանքը, հուսով է` կլինի: Թե է՞լ ում հետ է գիշերը հեռախոսազրույցներ ունեցել, ովքե՞ր են իրեն շնորհավորել` Արայիկ Հարությունյանը չցանկացավ բարձրաձայնել: Ասաց. «Հետո կհրապարակեմ, թե ովքե՞ր չեն շնորհավորել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930