Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում գործադրել հատուկ և արագացված ընթացակարգեր՝ ազատությունից զրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, պատժատեսակները փոխելու համար

Ապրիլ 15,2020 13:45

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակով՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) հերթական անգամ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու համար, թե ազատությունից զրկված անձանցից քանի տոկոսն են կազմում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձինք, ազատությունից զրկված անձանցից քանի տոկոսի մոտ է առկա քրոնիկ հիվանդություն, և 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանցից քանի՞ տոկոսի մոտ է առկա քրոնիկ հիվանդություն:

Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանց թիվը կազմում է 95, որն ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 4.2%-ն է։

Քրոնիկ հիվանդություններ առկա են ազատությունից զրկված 255 անձի մոտ, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 11.3%-ը։ Ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թիվը 32 է, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 1.4%-ը։

Արդարադատության նախարարությունից հավելյալ տեղեկացրել են նաև, որ քրեակատարողական հիմնարկները ունեն 5346 անձի համար նախատեսված լրակազմ, որում 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ պահվել է 2259 անձ:

Հղում կատարելով Եվրոպայի խորհրդի 2019թ. տարեկան քրեական վիճակագրությանը՝ նախարարությունից նաև տեղեկացնում են, Հայաստանն ազատազրկման ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարքում է: Ապրիլի 1-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի բանտային բնակչության խտության ինդեքսով (100 տեղի հաշվով) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում խտությունն ընդամենը 42.2 % է (գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (89,5%)):

Տրամադրված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 16-ից մինչև մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլ ամսվա առաջին տասնօրյակում ևս արձանագրվել է ազատումների թվի աճ:

Նախարարությունը միևնույն ժամանակ պարզաբանում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները՝ 2020թ. ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարը դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով:

Գնահատելով արդեն իսկ ձեռնարկված քայլերն ու առկա վիճակագրական պատկերը, Խումբը, այնուամենայնիվ, կոչ է անում ՀՀ արդարադատության նախարարությանը հետևողականություն ցուցաբերել և գործադրել հատուկ և արագացված ընթացակարգեր՝ ազատությունից զրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ծանր հիվանդության հիմքով պատժից ազատ արձակելու, ինչպես նաև պատժատեսակները փոխելու համար:

  ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930