«Արցախում, ինչպես խոստացել եմ, շարունակելու եմ այն քաղաքականությունը, որպեսզի կարողանանք համախմբենք մեր հասարակությունը եւ համախմբված դիմակայենք այս դժվարություններին: Որեւէ քաղաքական գործչի, որեւէ մարդու հետ մենք խնդիր չունենք»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ ընտրված նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ: Ընդհուպ, նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որ պատրաստվում էի դիմել դատախազության, դատարան, բայց մտափոխվել եմ, հենց կոնսոլիդացիայից ելնելով`հետ եմ կանչել (դիմումները-Ն.Գ.), բացի մի հայտարարությունից, որն արել է ոչ Արցախի քաղաքացի: Անունը չեմ ցանկանում տալ: Այդ առումով`դիմել եմ դատախազությանը: Հիմար-հիմար արտահայտություններ բառիս բուն իմաստով… թաղումներին կարծեմ միլիոններ ենք տալիս, հարսանիքներին միլիոններ ենք տալիս… չեմ ուզում իր լեզվով խոսել: Բայց այդ մարդու վերաբերյալ, այդ մարդու գնահատականը տալու համար մի փոքր ռեպորտաժ կլինի շուտով`ո՞վ է նա եւ ընդհանուր առմամբ, մարդ կոչվելու առումով… կարող է եւ ունեցել է բավականին լավ փորձ, անցած ճանապարհ, բայց պետք է ապրել պարկեշտ`մինչեւ կյանքի վերջ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ