ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, քանի որ կարծում է, որ կառույցը ձախողվել է համավարակի դեմ պայքարում, հաղորդում է BBC-ն:
«Իրականությունն այնպիսին է, որ ԱՀԿ-ն բավարար չափով չի ստացել, չի ստուգել և չի տարածել տեղեկատվությունը թափանցիկ կերպով… ԱՀԿ-ն չի կատարել իր հիմնական պարտքը և պետք է պատասխանատվություն կրի: Տասնամյակներ անց ժամանակը եկել է»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախագահի խոսքով՝ ՄԱԿ-ի գործակալությունը տարածել է չինական ապատեղեկատվությունը, ինչը հանգեցրել է մասշտաբային հետևանքների:
Թրամփը հրահանգել է դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումը, քանի դեռ չի պարզվել, թե ԱՀԿ-ն ինչ դեր է ունեցել իրադարձությունների զարգացման մեջ, որոնք հանգեցրեցին վիրուսի տարածմանն աշխարհով մեկ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ