Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
Ճակատագիրը Ձեր ուսերին պատմական մեծ պատասխանատվություն է դրել, ծանր, բայց միաժամանակ կարևոր մի առաքելություն, որը պահանջում է մեծ ջանքեր, մեծ նվիրում և ամուր կամք։
Համոզված եմ, որ համախմբելով Ձեր շուրջ Արցախի բոլոր կարող ուժերին՝ կձևավորեք միասնության, համերաշխության մթնոլորտ և կապահովեք Արցախի կայունությունն, անվտանգությունն ու զարգացումը։
Համոզված եմ նաև, որ կապահովեք Հայաստանի ու Արցախի սերտ համագործակցությունը՝ համազգային խնդիրների հաղթահարման և մեր ժողովրդի նվիրական երազանքներն իրագործելու նպատակով։
Կարդացեք նաև
Դուք ստանձնում եք ո՛չ միայն Արցախի նախագահի կարևոր պաշտոնը, այլև պատասխանատվություն ողջ հայ ժողովրդի և պատմության առջև։
Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի նախկին նախագահ,
«Վերնատուն» ակումբի հիմնադիր