2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 20 փորձ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 13 դեպք` 29 անձանց մասնակցությամբ: Այս մասին երեկ հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Բացի այդ, պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել եւ սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 319 անձ:
Համեմատության համար նշենք, որ 2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք, ընդհանուր առմամբ բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը՝ սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։
Նշված ժամանակահատվածում, անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր նույնպես սահմանված կարգով հանձնվել են Ոստիկանությանը։ Իսկ ահա ամբողջ 2019 թ. ընթացքում ՀՀ պետական սահմանի անցակետերում կանխվել է պետական սահմանի խախտման 152 փորձ, բացահայտվել է անցակետերից դուրս պետական սահմանի խախտման 26 դեպք՝ 45 անձանց մասնակցությամբ և սահմանային ռեժիմի խախտման 92 դեպք՝ 179 անձանց մասնակցությամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։