Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը ստացել է ընտրողների 84,5 տոկոսի քվեն. Սրբուհի Արզումանյան

Ապրիլ 15,2020 11:38

Երեկ Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` Արցախի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, երեկ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում էր արտակարգ իրավիճակի պայմաններում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը: Առաջին փուլից հետո Մասիս Մայիլյանը հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: Երեկ Մասիս Մայիլյանն ինքն էլ չէր մասնակցում քվեարկությանը:

Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն անփոփեց ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ` Արայիկ Հարությունյանը ստացել է 39860 ձայն (84,5 տոկոս), իսկ Մասիս Մայիլյանը՝ 5728 ձայն (12.1 տոկոս):

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է 47165 ընտրող (ընտրողների 45 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը 1876 է կամ 4 տոկոս:

Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանը ստացել է 11051 ձայն, Մասիս Մայիլյանը`1168:

Սրբուհի Արզումանյանը նաեւ տեղեկացրեց, որ Արցախում կորոնավիրուսի համավարակի օջախներից Միրիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 12 մարդ կամ ընտրողների 9,9 տոկոսը: Համաճարակի մյուս օջախում` Մոշաթաղ համայնքում, քվեարկությանը մասնակցել է 59 ընտրող կամ ընտրողների 32 տոկոսը:

Սրբուհի Արզումանյանը սա բավական ցածր ցուցանիշ է համարում` նախկինում կայացած ընտրություններում մասնակցության ցուցանիշի համեմատությամբ:

ԿԸՀ նախագահը նաեւ ասաց, որ տեղեկություն չունի, թե Միրիկի բնակիչը, որը կորոնավիրուսով վարակակիր է, հասցրե՞լ է քվեարկել նախքան հիվանդանոց տեղափոխվելը, թե՞ ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930