Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, թեստավորվել է ևս 16 քաղաքացի, որոնց փորձանմուշներն հետազոտության նպատակով ուղարկվել են ՀՀ և արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: