Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթներ, որոնք բիզնեսի համար որևէ օգտակար նշանակություն չեն կարող ունենալ. «Փաստ»

Ապրիլ 15,2020 10:47

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդով նստեց վարչապետ, հիմա ժողովրդին արհամարհում է»: Սա, ի տարբերություն իշխանավորների, պարգևավճար չստացող, տևական ժամանակ հարկադիր պարապուրդում գտնվող երթուղայինի վարորդի տեսակետն է:

Հետևելով վերջին շրջանի հասարակական արձագանքներին, դժվար չէ նկատել, որ նշյալ վարորդի գնահատականը յուրատեսակ ամփոփումն է «հպարտ քաղաքացիների» գերակշիռ մեծամասնության առկա վիճակի ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքի:

Այնինչ, նախօրեին վարչապետը գրառում էր կատարել, թե «մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը»: Շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ գործ ունենք իրականությունից իսպառ կտրվելու կամ պարզապես իրականության աչքերին նայել չցանկանալու հետ:

Ի դեպ, խոսքը միայն սոցիալական խնդիրներին չի վերաբերում, այլ ընդհանրապես տնտեսությանը: Մասնավորաբար, «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է. «Որևէ քայլ չկա՝ բացի պոպուլիզմից ու ականջահաճո հայտարարություններից: Այժմ ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթներ, որոնք որևէ տնտեսական ազդեցություն չեն թողնում և բիզնեսի համար որևէ օգտակար նշանակություն չեն կարող ունենալ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930