Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկային եկամուտների եւ պետտուրքերի ցուցանիշները գերազանցել են նախորդ 2 տարիներինը. ճգնաժամային պայմաններում կկարողանա՞նք նույնքան արդյունավետ որոշումներ կայացնել. «Ժողովուրդ»

Ապրիլ 15,2020 10:18

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի ապրիլի 10-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 365,5 մլրդ դրամ։

Ընդ որում, ապրիլի 10-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը, 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 13,4 տոկոսով կամ 43,2 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 44,8 տոկոսով կամ 113,1 մլրդ դրամով։ Նկատենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակի հարկային եկամուտների մասին խորհրդարանում ապրիլի 2-ին խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ներկայացրել այդ ժամանակվա տվյալները։

Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել էր կորոնավիրուսի հետևանքով առաջացած անորոշությունները և հույս հայտնել, որ ճգնաժամային պայմաններում կարողանանք նույնքան արդյունավետ որոշումներ կայացնել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930