Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկանն առաջարկում է ԵՊՀ երկրորդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» գնահատման համակարգը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 15,2020 09:00

Երբ երկրում արտակարգ դրություն է, բուհերում հեռավար կրթության գնահատման նոր միջոցներ են անհրաժեշտ․ 20 բալանոց համակարգն այլեւս չի արդարացնի։

Այս կարծիքին է Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որն այս պայմաններում իրավիճակի լուծման իր տարբերակն ունի։

Դեկանն առաջարկում է ԵՊՀ երկրորդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» (pass, fail) եւ մագիստրատուրայում սովորողների համար՝ «պաշտպանել է, չի պաշտպանել» գնահատման համակարգը։

Նրա խոսքով՝ 20 բալանոցն այսօր իրատեսական չէ, չի արտահայտի օբյեկտիվ իրականությունը, կառաջանան խնդիրներ, հարցադրումներ, որոնց ոչ ոք չի կարողանա պատասխանել, դրանով իրավիճակն ավելի կխճճվի։ Եթե նույնիսկ այն կիրառվի, կկրի իմիջիայլոց, ձեւական բնույթ եւ կվարկաբեկի այս համակարգը։ Դումանյանը կարծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ արտակարգ դրություն չէր, գործող համակարգի դեպքում խնդիրներ էին առաջանում, լինում էին բողոքարկումներ, էլ չասած՝ նման դեպքում։

Դեկանի այս գաղափարն առաջացել է, երբ արտակարգ դրություն է հաստատվել, բայց այն ժամանակ մտածել է, որ հնարավոր է՝ շուտով վերադառնանք նախկին կյանքին, սակայն այսօր արդեն վստահ է՝ գնահատման հարցը խիստ պահանջված է։

«Սա լավ կյանքից չէ, արտակարգ իրավիճակից, անորոշությունից բխող լուծում է»,- իր խոսքում նշեց Դումանյանը՝ հավելելով, որ նույնիսկ եթե քննությունների ժամանակ որոշակի կարգեր սահմանվեն, երաշխիք չկա, թե այն էֆեկտիվ կլինի եւ համատարած կկիրառվի։

Նա նկատեց, որ «հանձնել է, չի հանձնել»-ի դեպքում ակնհայտ ռիսկեր չկան․ «Այստեղ ռիսկերն ավելի քիչ են, քան 20 բալանոց համակարգով անցկացնելու դեպքում»։

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930