Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ ամբաստանյալի խափանման միջոցը դատարանը փոխեց

Ապրիլ 15,2020 14:00

Ապրիլի 10-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցի պահանջների հիմքով բավարարեց թիվ ԵԴ/0312/01/1 քրեական գործով 7 դրվագ բնակարանային գողություններ եւ կողոպուտ կատարելու համար մեղադրվող ամբաստանյալ, ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, Հ. Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ պաշտպան Լ. Ավետիսյանի եւ գործով մեղադրողի միջնորդությունները:

Դատարանը հաշվի առավ նաեւ այն, որ  ամբաստանյալ Ա. Հայրապետյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
14
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930