Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամեծ ձեռքբերումս այն է, երբ նկարներս նկատվում են կուռքերիս կողմից»

Ապրիլ 15,2020 13:30

Հարցազրույց ֆիլիպինցի ֆանարտիստ Միյոյի հետ

Ֆիլիպինցի ֆանարտիստ (անգլերեն` fan, art բառերից) Միյոն հայտնի է դարձել իր ֆանարտերով, որոնք եւ տեսել են նաեւ հայտնի արտիստները: Զրուցել ենք նրա արվեստի, զբաղմունքների եւ երազանքների մասին:

– Քանի՞ տարի է, ինչ նկարում ես:

– Առաջին անգամ սկսեցի նկարել 2017թ.-ին, այնուհետեւ որոշ ժամանակով դադարեցրի, քանի որ այդ շրջանում շատ զբաղված էի եւ վերջերս, 2019թ-ից սկսեցի նորից նկարել:

– Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել նկարչությամբ:

– Ես շատ եմ գնահատում արվեստը եւ հաճույք եմ ստանում արվեստի գործեր ստեղծելով: Եվ այդպիսով որոշեցի արվեստը դարձնել կարիերա:

– Ո՞րն էր քո առաջին ֆանարտը:

– Դա EXO խմբի Քայի ֆանարտն էր: Ես իսկապես հպարտանում էի դրանով: Բայց հիմա, երբ հիշում եմ այն՝ որեւէ հպարտանալու առիթ չունեմ:

– Ոգեշնչման աղբյուր ունե՞ս:

– Առանձնապես ոչ, բայց ոգեշնչվում եմ այն արվեստագետներից, որոնց աշխատանքները նայում եմ:

– Ո՞վ է քո սիրելի արվեստագետը:

– Ես շատ սիրելի արվեստագետներ ունեմ եւ դրանց ցուցակները ժամանակ առ ժամանակ փոխվում են, իսկապես չեմ կարողանում կենտրոնանալ եւ նույնիսկ չեմ կարող ասել, թե ովքեր են իմ լավագույնները, քանի որ բոլորով էլ հիանում եմ:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մեկ նկարի համար:

– Դա կախված է նկարի բարդությունից եւ իմ տրամադրությունից:

– Երբեւէ վաճառե՞լ ես նկարներդ:

– Ես չեմ վաճառում իմ բնօրինակ գործերը, այլ վաճառում եմ դրանց տպագրությունները:

– Կարդո՞ւմ ես ինստագրամում արված մեկնաբանությունները: Ո՞րն է եղել առավել ոգեշնչող մեկնաբանությունը:

– Այո, կարդում եմ: Ոգեշնչող է յուրաքանչյուր մեկնաբանություն, որ ասում են՝ սիրում են գործերս, եւ այն մարդիկ, ովքեր ինձ միշտ աջակցում են՝ ստիպում են ավելի շատ կատարելագործվել:

– Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումդ:

– Կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումս այն է, երբ նկարներս նկատվում են կուռքերիս կողմից:

– Ովքե՞ր են տեսել ֆանարտերդ:

– Stray Kids խմբի Չանը, եւ Ջիմինը (jiminxjamie), եւ այլ ոչ K-pop արտիստներ, ինչպիսին, օրինակ, Յասսի Պրեսմանը:

– Ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունես:

– Առայժմ ես պարզապես ուզում եմ շատ ավելի կատարելագործել, ոչ միայն իմ արվեստով, այլեւ այն ձեւով, թե ինչ եմ անում եւ ինչ եմ զգում իմ գործերով: Ցանկանում եմ արվեստի գործերովս շատ հայտնի դառնալ, հետագայում ցուցահանդեսներ ունենալ՝ ոչ միայն խմբային, այլ նաեւ անհատական ցուցահանդեսներ: Ավելի շատ ոճեր ուսումնասիրել: Ես նաեւ ցանկանում եմ դաջվածքներ անել:

Հարցազրույցը՝ Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի

Լուսանկարները տրամադրել է Միյոն:

 «Առավոտ» օրաթերթ
14.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930