Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մենենդեզը Սենատին կոչ է արել վերականգնել ականազերծման ծրագրի ֆինանսավորումն Արցախում

Ապրիլ 14,2020 23:45

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեզը նամակ է ուղարկել Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամին և Պատրիկ Լեհին` կոչ անելով մարդասիրական ծրագրերի շրջանակում Արցախին հատկացնել առնվազն 1.5 միլիոն ԱՄՆ դոլար և վերականգնել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Մենենդեզն ընդգծել է, որ Արցախին հատկացվող մարդասիրական աջակցության ծրագիրը թիրախավորվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, չնայած նրան, որ վերջինս մեծացրել է Բաքվին ցուցաբերվող օգնությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում:

Սենատորը նաև կոչ է արել ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղում գործող վերականգնողական կենտրոնները, որոնցից օգտվում են ականազերծման հետևանքով վնասվածքներ ստացած, ինչպես նաև ֆիզիկական այլ խնդիրներ ունեցող անձինք: Նշվում է, որ սենատորներ Ջեք Ռիդը և Ռիչարդ Բլյումենթալը միացել են Մենենդեզի նախաձեռնությանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր Արամ Համփարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մենենդեզին սկզբունքային դիրքորոշման համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930